Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները. Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրել է.

«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»,-գրել է նա: