Մեր զորակցությունը այս քաջարի մարդկանց ընտանիքների անդամներին. Փաշինյանը՝ HSBC բանկի հարձակման հետևանքով երկու զոհերի հարազատներին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փածինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ Նոր Հաճնում մասնակցեցի HSBC բանկի վրա նախօրեին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհված՝ ARMOBIL ընկերության աշխատակից Խաչիկ Գալստյանի հոգեհանգստի արարողությանը։

Այսօր՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մասնակցեցի նույն միջադեպի ընթացքում զոհված ՀՀ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի վերջին հրաժեշտի արարողությանը։

Մեր զորակցությունը այս քաջարի մարդկանց ընտանիքների անդամներին, հարազատներին, ընկերներին»։