Եվրասիական զարգացման բանկը 30 մլն դոլար է տրամադրել՝ Հայաստանում ՓՄՁ-ի ֆինանսավորման համար

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրել են վարկային համաձայնագիր` ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացման համար 30 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ: Միջոցները տրամադրվում են 4 տարի ժամկետով:

Ծրագրի իրականացումը կնպաստի բանկային գործունեության ընդլայնմանը, այդ թվում` բիզնես վարկավորմանը, ինչպես նաեւ տնտեսության իրական հատվածի ոլորտներիզարգացմանը:

Փոքր եւ միջին բիզնեսը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. այն ապահովում է տնտեսության կայունությունը: Վարկային միջոցները կնպաստեն ՓՄՁ-երի երկարաժամկետ ֆինանսավորման խնդրի լուծմանը, ինչն անհրաժեշտ է կապիտալ ծախսերի եւ ներդրումների տեսանկյունից: