Փաստաբանների պալատը երկու մրցույթ է հայտարարում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Փաստաբանների պալատը հայտարարում է 5-ից 15 տարեկան երեխաների նկարների (գեղանկար, մատիտանկար, լուսանկար, ցանկացած տիպի թղթային կրիչով նկար) մրցույթ՝  ԵՍ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՄ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ թեմայով:

Երեխաներն ազատ են ստեղծագործելու հարցում: Մրցույթին մասնակցող երեխաներին խնդրում ենք մինչև  2018 թվականի մայիսի 10-ը  մասնակցելու վերաբերյալ հայտն ուղարկել [email protected] հասցեին, կամ զանգել Պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին  094 536002: Էլեկտրոնային նամակում ուղղակի նշվում է երեխայի անուն ազգանունը, տարիքը, նկարի տեսակը, ինչպես նաև ուսումնական հաստատության անվանումը: Մրցութային նկարները կհավաքագրվեն ավելի ուշ: