Երթևեկության խոչընդոտումը պետք է հանդուրժվի իբրև հավաքների ազատության սոցիալապես ադեկվատ հետևանք

Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հատուկ նրանց համար, ովքեր դժգոհում են երթևեկության ու ազատ տեղաշարժի խոչընդոտումից։

ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին մասի ուժով անխափան երթևեկության շահն ու մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը պետք է զիջեն հավաքների ազատության իրավունքին, եթե դրանց ապահովումը կվնասի հավաքի նպատակին։ Հանրային տարածքների ու փողոցների օգտագործման շրջանակում երթևեկության խոչընդոտումը պետք է հանդուրժվի իբրև հավաքների ազատության սոցիալապես ադեկվատ հետևանք»։