Ազատազրկման և ազատության սահմանափակման միջև տարբերությունը կայանում է միայն դրսևորման մեջ․ Արտակ Զեյնալյան

Ազգային ժողովի պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շիմովոլսն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության (գանգատ № 30194/09, 21.06.2011թ § 49, 50.) գործով ՄԻԵԴ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը.

«Դատարանն ընդգծում է, որ որոշելու համար, թե եղել է արդյո՞ք ազատազրկում, պետք է ելնել կոնկրետ իրավիճակից, որը տեղի է ունեցել համապատասխան անձի մոտ ուշադրություն դարձնել մի շարք գործոնների վրա, որոնք տեղ են գտել կոնկրետ պարագայում, ինչպիսիք են տեսակը, տևողությունը ու նախատեսվող չափի կատարման ձևը: Ազատազրկման և ազատության սահմանափակման միջև տարբերությունը կայանում է միայն դրսևորման մեջ: Սակայն, սահմանաբաժանման գործընթացը այդ կատեգորիանների համար երբեմն այդքան էլ հեշտ խմդիր չի լինում այն առումով, որ կանխորոշումը սահմանակից դեպքերում հանդիսանում է պարզապես տեսակետի խնդիր: Դատարանը չի կարողացել խուսափել այյդպիսի ընտրությունից, ինչից կախված է 5-րդ հոդվածի կրառումը կամ չկիրառումը (տես՝ «Գուցցարդին ընդդեմ Իտալիայի» գործը, 06.11.1980թ, սերիա A № 39, § 92 և 93, «H.L. ընդդեմ Միացյալ Թագավորության», № 45508/99, § 89, ՄԻԵԴ 2004-IX): Կոնվենցիայի 5-րդ հոդվածը կարող է կիրառվել ազատազրկման նկատմամբ նույնիսկ կարճատև ժամանակով (տես՝ «Ջիլլեն և Կվինտոնը ընդդեմ Միացյալ Թագավորության» գործ № 4158/05, § 57 ՄԻԵԴ 201- … (պահումներ) որտեղ դիմումատուներին կանգանացնում էին խուզարկության համար, որի տևողությունը չէր գերազանցում 30 րոպե . տես՝ նաև «X. Ընդդեմ Ավստրիայի» գործ, № 8278/78, 03.12.1979թ Հանձանժողովի որոշում և «Իլիա Ստեֆանովը ընդդեմ Բուլղարիայի» գործ № 657555/01, § 71, 22.05.2008թ»: