Քննիչը 36 միլիոն դրամի վնաս է պատճառել. սփյուռքահայ գործարարի խախտված իրավունքների վերականգնման հարցում արձանագրվել են առաջին շոշափելի արդյունքները

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքjaն իր էջում գրում է. «Շուրջ մեկուկես տարվա համառությունից, ցուցաբերած մասնագիտական սկզբունքայնությունից հետո և բազմաթիվ միջնորդությունների արդյունքում ՛՛Նորիկյան և գործընկերներ՛՛ փաստաբանական գրասենյակ դիմած սփյուռքահայ գործարարի խախտված իրավունքների վերականգնման հարցում արձանագրվել են առաջին շոշափելի արդյունքները․ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել անձին՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով մեր գրասենյակի վստահորդին առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 36 միլիոն ՀՀ դրամի /75000 ԱՄՆ դոլլար/ գույքային վնաս պատճառելու համար։
Փաստաբան Gagik Melikyan-ի հետ արել ենք հնարավորը՝ մեր հայրենակցի խախտված իրավունքները վերականգնելու համար, և այսուհետ նույն հետևողականությամբ շարունակելու ենք անել հնարավորը՝ վերը նշված վնասը վերականգնելու, միաժամանակ հասնելու նրան, որ մեղավոր անձը կամ անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կրեն իրենց արժանի պատիժը։
Սույն գործի հանդեպ մեր ուշադրությունը կարևորվում է նաև նրանով, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է անի հնարավորը՝ հասնելու նրան, որ մեր հասարակության որոշ շերտերի մոտ իսպառ վերացվի այն հանցավոր մտայնությունը, թե Սփյուռքից եկած մարդկանց պետք է մոլորեցնել, և վստահությունը չարաշահելու արդյունքում խաբեության միջոցով տիրանալ նրանց գույքին։

Սա լուրջ մարտահրավեր է, որից մեծապես տուժում է մեր պետության վարկն ու հեղինակությունը․․․»: