Եթե անձը խանութում չվճարելու մտադրությամբ որևէ ապրանք է խցկում գրպանը

Հագենի Համալսարանի գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը գրում է.

«Ով սուպերմարկետում (կամ ցանկացած այլ խանութում) չվճարելու մտադրությամբ որևէ ապրանք է խցկում գրպանը (կամ դնում ծոցը), բայց հետո փոշմանում ու ապրանքը հետ դնում տեղը, ենթակա է քրեական պատասխանատվության ավարտված գողության համար: Քանի որ ապրանքը գրպանը դնելու պահից գողությունն ավարտված է, ուստի այն նորից իր տեղը դնելն այլևս չի կարող նշանակել հանցագործությունից կամովին հրաժարում, որովհետև հնարավոր չէ հրաժարվել արդեն ավարտված հանցագործությունից (ինչքան էլ հետո փոշմանես  ): Հանցագործությունից կամովին հրաժարվել հնարավոր է միայն հանցափորձի փուլում (երբ հանցագործությունը դեռ ավարտին չի հասել):

Այսուհետ ուշադիր եղեք »: