ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն անցել է զինվորական թոշակի

Աշխատանքից ազատվել է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է․

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, գործընկերներ. տեղեկացնեմ, որ այսօրվանից անցել եմ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի: Շնորհակալ եմ յոթամյա համագործակցության համար»:

Նշենք, որ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել  արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը: