Ամուսնություն. ի՞նչ իրավական գիտելիքներ ունեք այս ոլորտում
Պատգամավորը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն

Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը գրում է. «Այսօր դիմել եմ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Վիլհելմի Կարապետյանի վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու հարցմամբ։ Առկա են օբյեկտիվ կասկածներ, որ սույն մասով Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալու իրավական պահանջին չի բավարարում»։

Միանում եմ բոլորիդ և հավատում, որ մեր նպատակներին հասնել կարելի է միայն խաղաղ և արժանապատիվ ճանապարհով․ Լևոն Արոնյան

Շախմատիստ Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետեւելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը եւ իշխանության ցուցաբերած իմաստուն եւ հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց մի խումբ միմյանց հավատալով, ռիսկի է գնում ու հասնում հաջողության, հենց այսպես …

«Այո, պատկերացրեք, որ ես նաև քնում եմ». Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշտոնյանը մեկնաբանել է վերջերս համացանցում հայտնված լուսանկարը, որտեղ նա ինքնաթիռում քնած է. «Հարգելի ՖԲՀ, Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։ Այս կապակցությամբ ՝ 1. Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ։ 2. Նկարը արված է Բրյուսել֊Մոսկվա֊Երևան ապրիլի 23֊ի չվերթի ժամանակ, ուշ գիշերը։ 3. Այո, …

Նախկին դատավորը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ դատավարություններից մեկի ժամանակ տեղի ունեցածի մասին

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ֆեյսբության իր էջում գրում է․ «Որոշ մարդիկ փորձում են Նիկոլի վրա ցեխ շպրտել՝ կասկածի տակ դնելով նրա կրթությունը (իբր թերի է, հեռացվել է և այլն), գրագիտությունը: Նախ՝ մի զավեշտալի դեպք պատմեմ. կարծեմ 2000 թվականին, երբ Նիկոլն անհիմն ամբաստանյալի աթոռին էր՝ վիրավորանք և զրպարտություն հոդվածներով, որոնք, փա՜ռք Աստծո, հետագայում ապաքրեականացվեցին, իսկ տուժողներ …

Այդ ձախողված հանդիպումից հետո այլևս երբեք չեմ հանդիպել Սերժ Սարգսյանին․ Ավետիք Չալաբյան

«Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս օրերին, երբ Հայաստանը աստիճանաբար ընկղմվում է հեղափոխական քաոսի մեջ, ցանկանում եմ մի գաղտնի պատմություն բացահայտել։ 2015 թվականի օգոստոսին, ես ու Արար հիմնադրամի իմ երկու գործընկերները հանդիպում էինք այնժամ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելու իր կողմից ներկայացված սահմանադրության նոր տարբերակը։ Մենք ընդհանրապես դեմ էինք …

Մեքենայի համարները փակած վարորդը վրաերթի է ենթարկել 3 անձի․ 1 տարեկան երեխա է մահացել

Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24 ին համարները փակած ավտոյով խփել փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, …

Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, և անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի. Վազգեն Մանուկյան

Հայտարարություն է տարածել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով: Առաջին փուլը, որը վերջացավ Սերժ Սարգսյանի հրաժարականով, տվեց բավականին դրական արդյունքներ. միջազգային կարծիքը՝ մի կողմից, որը կարևոր է, բայց ինձ համար վճռական նշանակություն ունի այն, …

Սահմանադրությունը չի խանգարում, որ ՀՀԿ-ն կրկին առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածություն. Գոռ Հովհաննիսյան

Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյան գրում է, որ  ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը (Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների …

Այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը․ ՀՅԴ պատգամավորը միացել է

ՀՅԴ պատգամավոր Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26 եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին և իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով …

Տավուշի մարզի Կողբ համայնքը միացել է մեր շարժմանը․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատմավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր պատոանական էջում գրել, որ Տավուշի մարզի Կողբ համայնքը միացել է իրենց շարժմանը։ կիրց հրապարակվել է նաև այս փաստաթուղթը՝ համայնքի ղեկավարի ստորագրությամբ։  

Մեր ազգի տարած մի փոքր հաղթանակից ոգևորված կարծես թե կորցրել ենք զգոնությունը մեքենա վարելիս. ֆեյսբուքյան օգտատեր

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Հովհաննիսյանը գրել է. «Մեր ազգի տարած մի փոքր հաղթանակից ոգևորված կարծես թե կորցրել ենք զգոնությունը մեքենա վարելիս: Իսկ որոշ մարդիկ նույնիսկ արժանապատվությունը: Այսօրվա տեսածս վթարը դրա վառ ապացույց: Օրվա հերոսը և գլխավոր դերակատարը՝ ոմն [CENSORED] Opel Astra G-ով (Տեսանյութում Universal թափքով մեքենան, որը վազանց է անում իմ մեքենաին աջից) բախվում է ինձանից …

Հասկանալի է ժողովրդական էյֆորիան, սակայն անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել․ Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հասկանալի է ժողովրդական էյֆորիան, սակայն անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել: Համակարգը ողջ է և ունակ ինքնապաշտպանության: Հասարակության և քաղաքական համակարգի առողջացման գործընթացն առջևում է: Սա առավել բարդ ու պատասխանատու խնդիր է, ինչը պատվով չլուծելը անիմաստ կդարձնի ողջ պայքարը»:  

Կարեն Կարապետյանն իրավունք չունի ընտրվել ՀՀ Վարչապետ․ փաստաբան

Փաստաբան Վարուժան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վարչապետ կարող է ընտրվել միայն այն ՀՀ քաղաքացին, ով վերջին 4 տարում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում: Քանի որ ներկայումս սկսվել է քննարկվել Կարեն Կարապետյանի ՀՀ վարչապետ ընտրվելու և նշանակվելու հարցը, բոլոր շահագրգռված անձինք (ներառյալ Հանրապետականները) պետք է նկատի ունենան, որ ցավոք դա կլինի օրենքի (ՀՀ …

Կարենն ու ընկերը կալանավորվել էին քաղաքացիական հագուստով ոստիկանների ծեծից ցուցարար աղջկան փրկելու համար․ Աշոտ Մարգարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուշ գիշեր, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, եղբայրս՝ Կարեն Հարությունյանն արդեն ազատության մեջ է: Մեկ օրում արդարությունը վերականգնվեց և անհիմն մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներն ազատ արձակվեցին: Կարենն ու ընկերը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էին Աբովյան փողոցում քաղաքացիական հագուստով ոստիկանների ծեծից ցուցարար աղջկան փրկելու համար: Ոստիկանների …

Հենրիխ Մխիթարյանը կոչով է հանդես եկել

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել. «Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ իմ հայ ազգ»:

Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել թիվ մեկ հիվանդանոցի անեստեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանին

Բժիշկ Անդրոնիս Ղարիբյանը հայտնում է, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել թիվ մեկ հիվանդանոցի անեստեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանին: «Նա հիմա գտնվում է հենց այդ հիվանդանոցում: Խնդրում եմ արձագանքել, եթե ազատ լրագրող կա, թող արձագանքի։ Հայկին խփելով մեզ բոլորիս են խփում»,-նշել է նա և հավելել՝ Հայկը Հովհաննիսյանը ամենաառաջատար բժիշկներից է ՀՀ-ի և այս տարիների ընթացքում իր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ …

Արվեստագետները հրաժարվել են ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից

Կադանս երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը հրաժարվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից: Նա գրել է. «Հայրենիքումս տիրող վիճակի և այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով հրաժարվում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից»:  ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվել է նաև ամերիկաբնակ երգչուհի Էռնա Յուզբաշյանը: Երգչուհին գրել է. «Կարծում եմ, որ իմ երկրի բարգավաճումն ու …

«Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չունի որևէ արդարացում իր նշանակման ծառայության վայրը լքել». փաստաբան

Փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է. «Եթե երթը առաջնորդողներից կարդում են այս տողերը, անմիջապես հայտարարեք, հորդորեք եւ պարտադրեք, որ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ լքել երթը և վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չունի որևէ արդարացում իր նշանակման ծառայության վայրը լքել: Սա …

«Ես զավակն եմ մի մարդու, ով 2008 թվականի մարտի 1-ի ծեծվածներից էր…». Տաթևիկ Մանուկյան

ԵՄ խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի կինը՝ Տաթևիկ Մանուկյանը, գրում է. «Ես զավակն եմ մի մարդու, ով 2008 թվականի մարտի 1-ի ծեծվածներից էր… Ես զավակն եմ մի բժշկի, ում «բերանը փակելու» դիմաց առաջարկեցին գլխավոր բժշկի պաշտոն կամ ցմահ անաշխատանք մնալու հեռանկար…Ընտրեց երրորդ տարբերակը՝ լքեց երկիրը… Հիմա ես Եվրոպական Պառլամենտի պատգամավորի կին եմ ու խոստանում եմ իրենց …

Գիտեմ, որ տնօրենները զանգում ու ասում են՝ եկե՛ք, երեխաների բացակայության համար գրավոր բացատրություն գրեք. Արայիկ Հարությունյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը գրում է. «Գիտեմ, որ տնօրենները զանգում ու ասում են՝ եկե՛ք, երեխաների բացակայության համար գրավոր բացատրություն գրեք։ Դուք պարտավոր չեք դա անել, բացատրագիրը պետք է հենց իրենց, որ քաղաքապետարանից չգան հերներն անիծեն դասադուլների համար։ Որևէ բացատրագիր մի գրեք։ Ձեր երեխան պետք է առնվազն երեք շաբաթ անհարգելի բացակայի, որպեսզի քննություն …